Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

«Ես իդեալիստ չեմ, բայց նաև հոռետես չեմ»

«Ես իդեալիստ չեմ,  բայց նաև հոռետես չեմ»
23.12.2016 | 01:41

«Բնականաբար, շատ քայլերի, օրենսդրական փոփոխությունների հիմքում վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականներն են, սակայն, դրա հետ մեկտեղ, իրականացվել են ծրագրեր, որոնք ամրագրված են եղել կառավարության գործունեության, ինչպես նաև արդարադատության նախարարության ծրագրերում»,- երեկ տարեվերջյան ասուլիսում ասաց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, երբ նրան խնդրեցրինք գնահատել վարչապետի գործունեության ազդեցությունը իր պաշտոնավարման 100 օրվա ընթացքում։ Նախարարը լրագրողներին ներկայացրեց 2016-ին ընդունված մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնք միտված են քաղաքացու իրավունքի պաշտպանությանն ուղղված ծառայությունները մատչելի դարձնելուն։

Այս համատեքստում նա առանձնացրեց «Պրոբացիայի և պրոբացիայի պետական ծառայության մասին», «Նոտարիատի մասին», «Հանրային ծառայության մասին» օրենքներում փոփոխությունները։ Նկատենք, որ, «Հանրային ծառայության մասին» օրենքի փոփոխությամբ ենթադրվում է հայտարարագրեր ներկայացնող և փոխկապակցված անձանց շրջանակի ընդլայնում։ Սպասված փոփոխություն է եղել նաև «Նոտարների մասին» օրենքում. այսուհետ ամուսնության վկայականը, ամուսնալուծության, չդատվածության և այլ տեղեկանքներ քաղաքացիները կարող են ստանալ «Հայփոստով»՝ վավերացված ապոստիլով, թարգմանված և հաստատված։ Ինչ խոսք, թղթի վրա կատարված փոփոխությունները դրական են, սակայն նկատենք, որ մինչ այդ եղած օրենքներն էլ «վատը» չեն եղել և նույնացվել են եվրոպական չափանիշներին։ Ցավոք, դրանք լիարժեք չեն գործել, ինչն էլ դժգոհության տեղիք է տալիս։ Ո՞րն է երաշխիքը, որ իրականացված դրական փոփոխությունները գործնականում կաշխատեն ի շահ ժողովրդի։


«Խորքային հարց եք բարձրացնում, չեմ կարող համաձայնել Ձեզ հետ, բայց նաև չեմ կարող չհամաձայնել։ Ես իդեալիստ չեմ, բայց նաև հոռետես չեմ։ Ասեմ, որ մեզ մոտ ամեն ինչ իդեալական է, սողանցքեր շրջանցելու հնարավորություն օրենքները չեն տալիս, չեմ կարող։ Միևնույն ժամանակ պետք է ընդգծեմ, որ արվել և արվում է հնարավոր ամեն բան՝ նման խնդիրները լուծելու։ Կարծում եմ՝ խնդրի լուծումը պետք է համակարգային լինի։ Եվ այստեղ հարցը օրենքները եվրոպական մոդելին մոտեցնելը չէ, այլ, բոլոր բացերը և թերությունները հաշվի առնելով, պետք է ստեղծել համակարգային փաթեթ»,- պատասխանելով մեր հարցին՝ ասաց նախարարը։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 3219

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ